Էրդողանը Եվրոպային կոչ է արել հարգել մարդու իրավունքները
Եվրոպական երկրները պետք է հարգեն մարդու իրավունքները, հակառակ դեպքում բնակիչներն աշխարհում «ոչ մի քայլ» չեն կարողանա անել: Այս մասին գրում է РИА Новости-ն` վկայակոչելով Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:
Թուրքիայի և Եվրոմիության հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի և Նիդերլանդների իշխանությունները արգելել էին թուրք նախարարներին թուրքերի առաջ սահմանադրական հանրաքվեից առաջ ելույթ ունենալ, որը Թուրքիայում տեղի է ունենալու ապրիլի 16-ին:
«Ես ևս մեկ անգամ դիմում եմ եվրոպացիներին. Թուրքիան այն երկիրը չէ, որի նախարարներին կարելի է կոպտել և դռնից հետ ուղարկել: Նման գործողությունները տեսնում է ողջ աշխարհը: Եթե դուք շարունակելու եք այդպես, արևմտյան երկրների ոչ մի բնակիչ չի կարողանա առաջ գնալ աշխարհի ոչ մի կետում: Այդ պատճառով մենք` Թուրքիան, Եվրոպային առաջարկում ենք հարգալից վերաբերվել իրավունքների և ազատությունների հանդեպ»,- ասել է Էրդողանը: