Պեսկովը խոսել է Պուտին-Թրամփ հարաբերություններում լռության ռեժիմի մասին
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլեսոնի` Մոսկվա հավանական այցի մասին քննարկումների ֆոնին Կրեմլում հայտարարել են, որ չեն ցանկանում մեկնաբանել ԱՄՆ և Ռուսաստանի ղեկավարների միջև բանակցությունների թեման:Այս մասի գրում է Ren.tv-ն:
Նշենք, որ Թիլլերսոնի` Մոսկվա ժամանման մասին հաղորդագրությունը ստացվել է օրեր առաջ:Այնուհետև ամերիկյան կողմը նույնպես հաստատել են, որ պետքարտուղարը Մոսկվա կժամանի Իտալիա այցից հետո:
Օրերս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թիլլերսոնի այցի մասին խոսելու համար դեռ վաղ է: