15-ամյա աղջկան բռնաբարել են ` «Facebook»-ի ուղիղ եթերի ժամանակ
Չիկագո նահանգի 15-ամյա բնակչուհի Դեվիոն Օսթինի անհետացման մասին հայտնի է դարձել անցյալ կիրակի:Հաջորդ օրը մայրը աղջկան տեսել է Facebook Live-ով, որտեղ պատկերված տեսնյութում աղջկան բռնաբարում էին:Կինը միանգամից սքրինշոթ է արել և դիմել է ոստիկանություն: Այս մասի գրում է Life.ru-ն:
Քննիչները միանգամից հետաքննություն են սկսել: Ոստիկանության աշխատակիցները նաև դիմել են Facebook-ին և խնդրել անհապաղ հեռացնել տեսանյութը:
Աղջկան հայտնաբերել են արդեն երեքշաբթի օրը:Վերջինս պատմել է քննիչներին, որ ճանաչում է հարցակվողներից միայն մեկին:Տեսանյութից հայտնի է դարձել, որ աղջկան բռնաբարել են 5-6 երիտասարդներ:Դեպքի առիթով դեռևս ձերբակալումներ չկան: