Բժիշկները հեռացրել են երեխայի 2 ավել ոտքերը (տեսանյութ)
Բժիշկները հեռացրել են երեխայի 2 ավել ոտքերը, ով ծնվել էր 6 վերջույթներով: Այս մասին գրում է Ren.tv-ն՝ հղում տալով CNN-ին:
Վիրահատությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում:
Հղիության ընթացքում բժիշկները հայտնել են, որ կինը երկվորյակ է լույս աշխարհ բերելու, բայց հետագայում պարզվել է, որ մեկ երեխա է՝ մեջքին երկու լրացուցիչ ոտքերով:
Նրանք երեխայի բնականոն զարգացումը ապահովելու համար անմիջապես դիմել են վիրահատական միջամտության:
Վիրահատությունը հաջող է անցել: Արդեն 5 օր է` երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: