Ասանժը որոշել է համագործակցել ԿՀՎ-ի հետ
«WikiLeaks» կազմակերպությունը համաձայնվել է «Google», «Apple» և «Microsoft» տեղեկատվական համակարգերի ունեցած ինֆորմացիայով կիսել, եթե այդ ընկերությունները բավարարեն ԿՀՎ-ի որոշակի պայմաններին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ասանժի այս քայլը, ըստ ԶԼՄ-ների, դուր չի եկել ՏՏ ոլորտի շատ ընկերությունների, քանի որ ըստ նրանց դա կհանգեցնի ԿՀՎ-ից ամերիկացիների տվյալների արտահոսքին:
«Մենք որոշել ենք աշխատել միասին: Մենք որոշակի տեխնիկական առումներով բացառիկ մուտք ենք տալիս ընկերություններին , այնպես, որ նրանք կարող են վերացնել խոցելիությունները », - ասել է Ասանժը: