ԱՄՆ և Ֆինլանդիայի ռազմական գորատոսչությունները քննարկել են «ռուսական ագրեսիան»
ԱՄՆ և Ֆինլանդիայի ռազմական գորատեսչությունների ղեկավարները քննարկել են «ռուսական ագրեսիան»: Այս մասին հայտնում է Ren.tv-ն` հղում տալով Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսի պաշտոնական հայտարարությանը:
Նշենք, որ հանդիպումը կայացել է օրերս` Վաշինգտոնում:
Ջեյմս Մետիսն ու Յուսսի Նիինիստյոն մտքեր են փոխանակել այն մասին, թե ինչպես պահպանել զորքի մարտական պատրաստվածությունը:
Նրանք քննարկել են նաև Ֆինլանդիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ և կողմերի համագործակցությունը Արկտիկայում՝ զինամթերքի հարցերով: