Նյու Յորքում ռուս կին է ձերբակալվել
Նյու Յորքում ձերբակալել են ռուս Վիկտորյա Նասիրովային, ով Ռուսաստանում հետախուզվում էր 2014թ. Կրասնոդարում կատարված սպանության կասկածանքով: Այս մասին ահյտնում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ հետաքննում են նրա մասնակցությունը ԱՄՆ կատարված մի շարք գողությունների և թմրանյութեր տարածելու մեջ:
Նյու Յորքի ոստիկանության քննչական խումբի ղեկավար Բոբ Բոյսը հայտնել է, որ 42-ամյա Նասիրովան հանդիպել է առնվազն երեք տղամարդու հետ, որոնց հետ նա ծանոթացել է ռուսական ծանոթության կայքերից մեկով:
Հանդիպման ժամանակ կինը նրանց թմրանյութեր է տվել և կողոպտել: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել, քան նշված են պաշտոնական տվյալներում: