Էրդողանը կրկին մեղադրել է Եվրոպային ֆաշիզմի և ռասիզմի մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ նախագահական լիազորություններն ընդլայնելու հանրաքվեից հետո իր երկիրը կարող է վերանայել «ֆաշիստական և դաժան» Եվրոպայի հետ հարաբերությունները: Այսպիսի հայտարարություն է արել նա այսօր Անկարայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Այս Եվրոպան այնպիսին է, ինչպիսին էր Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ ֆաշիստական, դաժան Եվրոպա: Հակաիսլամական և հակաթուրքական»,- հայտնել է նա՝ նշելով, որ հանրաքվեն Եվրոպային լավագույն պատասխանը կլինի:
Նախագահը նաև ընդգծել է, որ Եվրամիության իշխանություններն այլևս չեն կարող ազդել Թուրքիայի վրա: