Քադիրովը Սիրիա կմեկնի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մտադիր է Սիրիա այցելել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» լրատվական գործակալությանը:
Այս մասին հայտնել է Չեչնիայի Հանրապետությունից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը, ով Սիրիայում է եղել աշխատանքային այցով:
«Ռամզան Քադիրովն անպայման կգա»,- նշել է նա:
Ավելի վաղ Հալեպի նահանգապետ Հուսեյն Դյաբը Պետդումայի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին սիրիացիներին օգնելու և աջակցելու համար: