Մառա Բաղդասարյանը ցմահ զրկվեց վարորդական իրավունքից
Մոսկվայի դատարանն անժամկետ Մառա Բաղդասարյանին զրկել է վարորդական իրավունքից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դատարանը բավարարել է մայրաքաղաքի դատախազության հայցը: Պատճառն այն է դարձել, որ աղջկան «էպիլեպսիա» ախտորոշումն են տվել: Բաղդասարյանի պաշտպանությունը համապատասխան փաստաթուղթն է ներկայացրել դատարանին վարչական հոդվածների պատիժը նվազագույնի հասցնելու համար:
Ավելի ուշ Մառայի հայրը պնդում էր, որ ախտորոշումը բժշկական սխալ է:
Հիշեցնենք, որ Մառա Բաղդասարյանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մայիսին Մոսկվայում հարուստ ընտանիքների երիտասարդները ցուցադարաբար խախտել էին երթևեկության կանոնները: