Մոնիկա Բելուչին կդառնա Կաննի կինոփառատոնի հաղորդավարուհին
Դերասանուհի Մոնիկա Բելուչին կդառնա՝ մայիսի 17-28-ին կայանալիք միջազգային Կաննի կինոփառատոնի հաղորդավարուհին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրան է վստահված կինոփառատոնի բացումն ու փակումը:
Ինքը՝ 52-ամյա դերասանուհին, մեկ անգամ չէ, որ դարձել է Կաննի կինոփառատոնի մասնակից: Առաջին անգամ նա հայտնվել է միջոցառմանը 2000թ.-ին, երբ ներկայացնում էր Սթիվեն Հոքինսի «Կասկածի տակ» ֆիլմը:
Վեց տարի անց նա պաշտոնապես մտավ կինոփառատոնի ժյուրիի կազմ: