ԱՄՆ-ում հաքերային հարձակումների մեղադրանքով ձերբակալվել է Մարկ Վարդանյանը
ԱՄՆ-ում ռուս հաքեր Մարկ Վարդանյանի գործի վերաբերյալ լսումներ են տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մարկ Վարդանյանը Նորվեգիայից Միացյալ Նահանգներին է արտահանձնվել 2016 թվականի վերջին: Նրա պատճառած վնասն անհատներին և կազմակերպություններին գնահատվել է մոտ կես միլիարդ դոլար:
Արդեն մարտի 14-ին նա հայտնվեց դատարանի առջև: Վարդանյանը մեղադրվում է վիրուսային ծրագրերի մշակման մեջ, որոնք իրականացնում է «Citadel» ( «Ցիտադել») ծրագրով: Մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
«Ցիտադելը» շուրջ 11 մլն համակարգիչներ է վարակել ամբողջ աշխարհում՝ պատճառելով ավելի քան 500 մլն դոլարի վնաս: