«Spice Girls» խմբի աղջիկներից մեկը ամուսնալուծվում է 10 տարվա ամուսնությունից հետո
«Spice Girls» խմբի աղջիկներից Մելանի Բրաունը բաժանվում է պրոդյուսեր Սթիվեն Բելաֆոնտեից 10 տարվա ամուսնությունից հետո:Այս մասին գրում է Gzeta.ru-ն` հհղում տալով Associated Press-ին:
Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են Լոս-Անջելեսի բարձրագույն դատարան:Որպես ամուսնալուծության պատճառ Բրաունը նշել է անհամատեղելի հակասությունները:
Ամուսիններն ունեն հնգամյա դուստր:Երգչուհին միասնական խնամակալության հայց է ներկայացրել:Նա նաև հրաժարվել է Բելաֆոնտեից ալիմենտներ վերցնել:
.