Ինչո՞վ է զբաղվելու Իվանկա Թրամփը Սպիտակ տանը
Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ 45-րդ նախագահի դուստրը, Սպիտակ տանը սեփական գրասենյակ և գաղտնի տեղեկություններին հասանելիություն կունենա: Այս մասին գրում է Ren.tv-ն` հղում տալով Reuters:
35-ամյա Իվանկան պաշտոն և աշխատավարձ չի ստանա: Նա օգնելու իր ամուսնուն ՝ Ջարեդ Քուշներին, ով նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնն է զբաղեցնում:
Աղբյուրը նշում է, որ Իվանկան սկսել է հաճախ այցելել տարբեր պաշտոնական միջոցառումներին: Նույնիսկ մարտի 17-ին նա նստած էր Անգելա Մերկելի կողքին, երբ վերջինս Սպիտակ տանն էր:
Ավելի վաղ Իվանկա Թրամփը շնորհավորել էր բոլոր կանաց՝ կանաց միջազգային օրվա կապակցությամբ: