Թրամփն աղքատաղել է 200 միլիոնով
Նախորդ տարվա հոկտեմբերից մինչ այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է 200 միլիոն դոլար, և այժմ նրա ունեցվածքը գնահատվում է մոտավորապես 3.5 միլիարդ դոլար: Այս տվյալները հրապարակել է «Forbes»-ը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Որպես կորստի պատճառ ամսագիրը նշում է Նյու Յորքում անշարժ գույքի գնի իջեցումը, մասնավորապես, Մանհեթենում, որտեղ Թրամփի բիզնես-կենտրոնների շենքերն են:
Համաշխարհային միլիարդատերերի 31-րդ ցանկում Թրամփը 544-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Ամսագրի փորձագետները հայտնում են, որ Թրամփի եկամտի աղբյուրը հեռուստատեսությունն է և անշարժ գույքը: