Կներեք Ձեր Դավիթին. Դավիթ Չախալյանի ֆեյսբուքյան գրառումը՝ «X Factor»-ի սկանդալից հետո
Դավիթ Չախալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջույն, ինչպե՞ս է իմ ամենալավ հանդիսատեսը: Կներեք Ձեր Դավիթին, ֆիզիկապես անհնար է պատասխանել երեք հազարից ավել նամակի: Նախ շատ շնորհակալ եմ ինձ այսքան սիրելու, իմ կողքին կանգնելու ու այսքան մտահոգված լինելու համար:
Ես Բոլորիդ գնահատում ու սիրում եմ: Շատ կայքեր են անդրադառնում, հազարավոր քոմենթներ, վիդիոներ ու դիտումներ: Ձեր համախմբվածությունն ինձ համար ամեն ինչ է:
Ի գիտություն ասեմ, որ ես շատ քիչ հարազատ մարդիկ ունեմ, նրանց նույնիսկ կարող եմ մատներիս վրա հաշվել ու դեռ ազատ մատներ էլ կմնան, իսկ «Ժայռ» ՀԿ-ն, այո ունի շատ անդամներ, բայց կարող եք վիճակագրական հաշվարկներ անել:
Վստահ եմ արդարության համար պայքարողների 99 տոկոսը կլինեն մարդիկ, ովքեր ուղղակի տեսնում ու գնահատում են ինձ: Այդ իսկ պատճառով շնորհակալ եմ ինձ առանց որևէ նկատառման սիրող ու իրենց ձայնը բարձրաձայնող հանդիսատեսիս: Ունենք այն, ինչ կա, հաջողություն եմ մաղթում նախագծում մնացած մասնակիցներին՝ ի սրտե ցանկանալով
նախագծի լավագույն մասնակցի իքս ֆակտորի բացահայտում ու հաղթանակ: Շնորհակալ եմ Շանթ ՀԸ , հենց այս նախագծի միջոցով ես ձեռք բերեցի ճանաչում ու հավատարիմ հանդիսատես: Շնորհակալ եմ նաև իմ պրոդյուսերին ինձ ընտրելու և ներկայանլու հնարավորություն ընձեռելու համար:
Վերջին երգս շատ խորը փիլիսոփայություն ունի: Վերջն էր այս նախագծում և ես ներում եմ բոլորին նորից: Յութուբում իմ վիդիոն աղավաղված է, մեղվորներին ևս ներում եմ: Ներելը մեծագույն տաղանդ է,ու երգելուց զատ,շ նորհակալ եմ Աստծուն ինձ ներելու տաղանդ շնորհելու համար: Ես շարունակելու եմ իմ արվեստը ու ներկայանալու եմ իմ հանդիսատեսին: Շատ շուտով, Ձեզ անակնկալներ են սպասվում:
Միշտ Ձեր Դավիթ Չախալյան»: