Մերիլ Սթրիփի հին լուսանկարը մեմ է դարձել
Մերիլ Սթրիփի հին լուսանկարը հանկարծակիորեն մեծ թոփով տարածվել է սոցկայքերում և մեմ է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Huffington Post»-ին:
Լուսանկարն արվել է 2015 թվականին «Անձրևի տակ երգողները» մյուզիքլի աստղ Դեբի Ռեյնոլդսին Կինոդերասանների Գիլդիայի կողմից մրցանակ հանձնելու ժամանակ: Լուսանկարիչը կարողացել է ֆիքսել Սթրիփի արձագանքը, ով արարողության ժամանակ դահլիճում նստած է եղել:
Թվիթթերյան օգտատերերը դերասանուհուն «ստիպել են» երգել «Evanescence»-ի, Բեյոնսեի, Ուիթնի Հյուսթոնի, «Backstreet Boys»-ի, «Queen»-ի, «Դիսնեյ»-ի մուտլֆիլմերի հերոսների և այլ հորինված ու իրական երգիչների հետ:
Անհայտ օգտատերը ստեղծել է «@MerylMemes» անունով էջ, որում հրապարակվում են տարբեր տեսակի կատակներ: