Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարhի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ հատվածը, Ցողամարգ-Ամասիա ավտոճանապարհը և Ամասիա-Ղուկասյան միջհամայնքային ավտոճանապարհը:
Լոռու մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում,Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա, Աշոցք ու Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: