Թրամփն ավտոմոբիլային պատերազմ է սկսում Չինաստանի դեմ
ԱՄՆ-ն մտադիր է փոփոխել Չինաստանի հետ հարաբերությունների վիճակն ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ապրիլին Թրամփի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կքննարկի երկու երկրների՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտի բիզնեսում փոփոխությունների ձևաչափը:
Այժմ եթե ամերիկյան մակնիշը պատրաստվում է մեքենաներ թողարկել Չինաստանում, ապա նա պարտավոր է համատեղ ձեռնարկություն հիմնել չինական ընկերության հետ և նրան տալ իր եկամտի 50%-ը: ԱՄՆ-ի օրենքներով՝ երկրի տարածքում ստեղծված ավտոգործարանը կարող է ամբողջովին պատկանել արտասահմանյան ընկերության, իսկ ներկրված ապրանքների համար հարկ են վճարում ընդամենը 2.5%-ի չափով: