Արվեստը ազգեր չգիտի, բայց ամեն ազգ ունի իր արվեստը. Վարդգես Սուրենյանց
Սուրենյանցի ոչ միայն քրիստոնեական թեմաների, այլև ողջ ստեղծագործական ժառանգության մեջ հնչեղություն ունի «Աստվածամայրը գահի վրա» (Մայր Աթոռ Սբ Էջմիածին) հանրահայտ աշխատանքը: Անշուշտ, թե՛ կոմպոզիցիոն հիմնական կառույցը և թե՛ ինքը՝ Տիրամայրը, ավանդական պատկերացումների սահմաններից դուրս չեն, սակայն Սուրենյանցի Աստվածամայրը հայուհի է, հայակերտ գահին նստած, ոտքերի տակ՝ հայկական գորգ, հետնամասում՝ հայկական կառույց, հեռվում՝ երևացող հայկական լեռնային բնաշխարհ: Ուշագրավ է Աստվածամոր ու մանուկ Հիսուսի զարմանալի նմանությունը: