Վարշավայում ռուս տղամարդուն մեղադրել են լրտեսության մեջ և 4 տարով ազատազրկել
Վարշավայի դատարանը որոշում է կայացրել 4 տարով ազատազրկել Ռուսաստանի քաղաքացուն, ով մեղադրվում է լրտեսության մեջ:Այս մասին գրում է Ren.tv-ն:
Մեղարդող կողմը խնդրել է Ստանիսլավ Շ.-ին ազատազրկել 10 տարով, սակայն ավելի ուշ փոխել է խնդրանքը` դարձնելով ազատազրկման ժամկետը 6 տարի:Պաշտպանը հանդես է եկել մեղադրյալի արդարացման հայցով:
Հայտնի է, որ տղամարդը ձերբակալվել է 2014թ. հոկտեմբերին` լրտեսության կասկածանքով:Նա ունի երկակի քաղաքացիություն` լեհական և ռուսական:Ռուսաստանցու գործը գաղտնիացվել է և դատը անցել է փակ ռեժիմում: