Քիմ Քարդաշյանը խոսել է Փարիզում կողոպուտի ժամանակ իր ապրումների մասին
Քիմ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզում անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ հանցագործության արձագանքները դեռևս ունեն իրենց ազդեցությունը աստղի կյանքում:Եվ անկախ ժամանակից` դա մոռանալը դժվար է: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Այդ դրամատիկ իրադարձության մասին Քիմ Քարդաշյանը գրեթե չէր խոսում, բայց այժմ նա վերջ է տալիս իր լռությանը՝ կիսելով իր զգացմունքները երկրպագուների հետ: Նա սարսափով նոր դրվագներ է պատմել «Keeping Up With The Kardashians» շոուի ժամանակ, որը ցուցադրվել է անցած գիշեր՝ մարտի 19-ին:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանին թալանել էրն 2016 թվականի աշնանը, երբ նա գտնվում էր Փարիզում՝ Նորաձևության շաբաթին մասնակցելու համար: Հարձակվողները գողացել էին աստղի՝ ընդհանուր առմամբ 10 մլն դոլար արժողությամբ զարդերը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներին, սակայն հետաքննությունը դեռ շարունակվում է: