Վահե Էնֆիաջյանը ցանկանում է հանդիպել իր կրկնօրինակին (լուսանկարներ)
Operativ.am-ի բլից հարցերին պատասխանում է ԱԺ հինգերորդ գումարման ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
-Մանկության օրեր երազի՞ նման:
-Անցան գնացին' թողնելով միայն լավ ու բարի հիշողություններ:
-Կա՞ որևէ թևավոր խոսք, որով առաջնորդվում եք:
-Թևավոր խոսքեր, որով որ առաջնորդվում եմ' շատ են:
-Ի՞նչ կցանկանայիք փոխել Ձեր անցյալում:
-Վստահաբար' ոչինչ:
-Մարդկային ո՞ր մեղքն է Ձեզ համար սկզբունքորեն անընդունելի:
-Մարդասպանությունը:
-Ո՞րն է Ձեր խառնվածքի ամենավատ հատկանիշը:
-Եթե բծախնդրությունը վատ հատկանիշ է, ապա ինձ մոտ դա կա:
-Եթե հանդիպեք Ձեր կրկնօրինակին, կընկերանա՞ք նրա հետ:
-Անպայման, նա կկիսեր իմ ծանրաբեռնվածությունը:
-Հաջողա՞կ մարդ եք:
-Ես ինձ համարում եմ հաջողակ, որովհետև հակառակը համարելու ոչ մի հիմք չունեմ:
-Ձեր թուլությունը …
-Երեխաներս:
-Կա՞ մեկը, ումից կցանկանայիք ներողություն խնդրել, բայց այլևս հնարավորություն չունեք:
-Հարկ եղած դեպքում առանց երկմտելու ներողություն խնդրում եմ:
-Ձեր կյանքի ամենադաժան կատակը:
-Ընկերներիս հետ անում եմ նման կատակներ, բայց առաձնացնել որևէ մեկը չեմ կարող (մնացածը կնեղանան ):
-Ձեր կյանքի ամենամեծ խենթությունը:
-Դա զուտ անձնական է:
-Երջանիկ է այն մարդը, ով...
-Երջանկացնում է մեծ թվով մարդկանց:
-Համարձակ կամ խենթ քայլեր, որ արել եք Ձեր սիրելիի համար:
-Դա այն խենթ քայլերի շարքին է դասվում, որը որ խիստ անձնական է:
-Անմարդաբնակ կղզում հայտնվելուց առաջ հնարավորություն ունեք երեք իր տանել. Ինչե՞ր կլինեն դրանք:
-Եթե նման հրաշք լիներ, ինձ ոչինչ հարկավոր չէր լինի բացի մի բանից' ինձ անհրաժեշտ կլիներ ընդամենը 1 ոսկե ձկնիկ:
-Դուք՝ քսան տարի անց:
-54 տարեկան Վահե Էնֆիաջյան:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան