Թրամփի վարկանիշը նրա նախագահության ամբողջ ընթացքում նվազագույնի է հասել.Gallup
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի վարկանիշը նրա նախագահության ամբողջ ընթացքում նվազագույնի է հասել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «Gallup»-ի ամենօրյա հարցման արդյունքներին:
Նշվում է, որ մարտի 18-ին անցկացված հարցման արդյունքներով՝ Թրամփի գործունեությունը սատարում է հարցվածների 37%-ը, մինչդեռ, 58%-ը դեմ են հանդես գալիս:
Հունվարի 22-ին անցկացված առաջին հարցման ժամանակ նախագահի գործունեությունը սատարողների և չսատարողների հարաբերակցությունը հավասար էր 45%-ի: