Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Գերմանիայի դեսպանին
Թուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Գերմանիայի դեսպանին Մայնի Ֆրանկֆուրտի ցույցերի հարցով պարզաբանումներ անելու համար, որի մասնակիցներն օգտագործել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով « Deutsche Welle»-ին:
ԱԳՆ-ն մեղադրել է Գերմանիայի իշխանություններին երկակիության մեջ: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության խաղաղ ցույցին՝ մարտի 18-ին, մասնակցել է 30 000 մարդ: Քրդերը բողոքել են Թուրքիայի՝ նախագահական հանրապետություն դառնալու դեմ: Իրավապահները ցուցարարներին հորդորել են արգելված խորհրդանիշը չօգտագործել, սակայն չեն ոչնչացրել այդ պաստառները:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ որոշ մասնակիցների հանրահավաքից հետո սպառնում է վարչական պատասխանատվություն: