Ռուսական ոստիկանության ամենաարտասովոր և ոչ ստանդարտ մեքենաները
Սոցիալական կայքերում ակտիվորեն քննարկվում է բլոգերի հավաքածուն, որում ներկայացվում են ռուսական ոստիկանության ամենաարտասովոր թոփ-20 մեքենաները: Այս մասին գրում է «АвтоВзгляд»-ը:
Բացի սպորտքարերից, ցանկում կան նաև ճապոնական մոդելներ, որոնք չեն վաճառվել Ռուսաստանում, օրինակ՝ «Toyota Mark 2»-ը կամ ամերիկյան իրավապաշտպանների «Ford Crown Victoria» մեքենան:
Այսպես, հետաքրքրական հավաքածուում ներկայացվում են «Porsche Cayenne»-ը և «911»-ը, «Mercedes S-Class»-ը և «Gelandewagen»-ը, «BMW X5 M»-ը, ինչպես նաև «Hummer H2»-ը:
Բացի այդ, ռուսական ոստիկանությյան ավտոպարկը կարող է հպարտանալ նաև սպորտային «Audi R8»-ով և «Maserati GranTurismo MC Stradale»-ով: Նշվում է, որ այս մոդելները հանդիպում են առավելապես մայրաքաղաք Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: