Սպիտակ տունը նշել է Թրամփի՝ Մերկելի ձեռքը չսեղմելու պատճառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, ինչպես գիտենք, չի սեղմել կանցլերի ձեռքը: Նա դա չի արել, քանի որ «չի լսել հարցը»:
Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը՝ մեկնաբանելով Սպիտակ տանը երկու երկրների առաջնորդների պաշտոնական նկարահանումների ժամանակ տեղի ունեցած պատահարը: Այս մասին գրում է «Regnum» գործակալությունը՝ հղում տալով «Deutsche Welle»-ին:
«Ես չեմ կարծում, որ Դոնալդ Թրամփը լսել է հարցը»,- պարզաբանել է Սփայսերը:
Մարտի 17-ին Գերմանիայի կանցլերն ու Դոնալդ Թրամփը միմյանց ձեռքերը չէին սեղմել Սպիտակ տանը միասին լուսանկարվելիս:
Լրագրողների բազմաթիվ հարցերին այդ մասին Թրամփը չի արձագանքել, ինչպես նաև Մերկելի նույն հարցին, թե որն էր վարքի այդպիսի դրսևորման պատճառը: