Էրդողանը ձերբակալված գերմանացի լրագրողին ահաբեկիչ է անվանել
Գերմանիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձերբակալված գերմանացի լրագրող Դենիս Յուժելային մեղադրել է ահաբեկչության մեջ և անվանել «լրտես-ահաբեկիչ»: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Էրդողանը հայտարարել է, որ շատ լավ է, որ նրան ձերբակալել են:
Լրագրողի նկատմամբ կիրառվող պատիժը կորոշի Թուրքիայի անկախ դատարանը:
Գերմանացի լրագրողն իրականում թուրքական արմատներ ունի: Նա ձերբակալվել էր Ստամբուլում՝ ահաբեկչական քարոզ իրականացնելու համար: