Ո՞ւմ հետ հանդիպմանն է Թրամփն անհամբեր սպասում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհաբերությամբ է սպասում Չինաստանում լինելու և երկու երկրների միջև փոխըմբռնումն էլ ավելի ամրապնդելու հնարավորությանը: Այս մասին գրում է BBC-ն:
Նշվում է, որ Թրամփի այս ցանկության մասին հատարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը` Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ավարտից հետո: Սակայն առաջինն այց կկատարի ՉԺՀ առաջնորդը, ում՝ Վաշինգտոն այցը նախատեսվում է ապրիլին:
Բանակցությունների հետ կապված քաղաքական գործիչները ոչինչ չեն ասել, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի հրթիռների հետ կապված: Նրանք բավարարվել են միայն փոխադարձ ջերմ վերաբերմունքով:
«Մենք հարաբերությունների կառուցողական զարգացման նոր ժամանակաշրջանի հույս ունենք: Դուք ասացիք, որ դրանք չեն կարող լինել այլ կերպ, քան՝ բարեկամական, և ես գնահատում եմ դա»,-հայտարարել է Սին՝ դիմելով Թիլերսոնին: