Նոր խմորումներ՝ թուրք-գերմանական հարաբերություներում. Թուրքիան մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Գերմանիայի անվտանգության ծառայությունների կողմից Գյուլենի՝ Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի հարցում մասնակցություն ունենալը հերքելը նշանակում է, որ աջակցում են Գյուլենին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Ավելի վաղ, Գերմանիայի անվտանգության հետախուզական վարչության ղեկավար Բրունո Մալը հայտարարել էր, որ չկան ապացույցներ, որոնք կփաստեն Գյուլենի մասնակցությունը՝ Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման հարցում:
«Թուրքիան մեզ փորձում է համոզել դրանում, սակայն մինչև հիմա նրանց դա չի հաջողվել»,-ասել է Կալը և հավելել, որ Թուրքիայի կողմից հնչեցված այդ մեկնաբանությունները նման են նրան, որ Գերմանիային մեղադրում են պետական հեղաշրջման հարցում աջակցելուն: