Քադիրովն «ամոթալի» է անվանել կրոնական հագուստն արգելելու մասին Եվրոպական դատարանի որոշումը
Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը ամոթալի է անվանել Եվրոպական դատարանի որոշումը՝ կապված գործատուների կողմից աշխատավայրում կրոնական խորհրդանիշեր և հագուստ կրելն արգելելու հետ: Այս մասին գրում է Вести-ն:
Ինչպես նշել է քաղաքական գործիչը՝ խոսքը գնում է կրոններին դեմ հայտարարաված գաղտնի պատերազմի մասին:
Եվրոպական դատարանի որոշմամբ, որը հրապարակվել է մարտի 14-ին, գործատուները կարող են արգելել կրոնական հագուստն ու խորհրդանիշերն այն դեպքում, եթե կա տվյալ ընկերության համապատասխան ներքին կանոնադրություն այդ հարցով:
«Նրանց կարծիքով՝ կրոնական ազատության սահմանափակումն աստիճանաբար կհանգեցնի երիտասարդների շրջանում կրոնի մերժմանը, սակայն ես վստահ եմ, որ եվրոպացի մահմեդականները բարձրաձայն «ՈՉ» կասեն իրենց կրոնական իրավունքները սահմանափակելու այդ փորձերին» - ինստագրամյան իր էջում գրել է Քադիրովը: