Թրամփը Պուտինին 2 բառով է բնորոշել
Fox News-ի հաղորդավարի խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2 բառով բնորոշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես չգիտեմ նրան, բայց նա իրապես պինդ ընկույզ է: Ես չգիտեմ՝ ինչպիսին է նա Ռուսաստանի համար, բայց ինչ-որ ժամանակ մենք կիմանանք»,- ասել է նա՝ օգտագործելով «tough cookie» (պինդ քաղցրավենիք) արտահայտությունը:
Հարցազրույցի ընթացքում հաղորսավարը երկրի ղեկավարին խնդրել է կարճ բնորոշում տալ նաև այլ մարդկանց: Մասնավորապես՝ Թրամփն իր խորհրդական Քիլիան Քոնվեին անվանել է «շատ հաճելի կին», նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ «հիասթափված»: