Թրամփը սխալ տողեր է մեջբերել
Սուրբ Պատրիկի օրվան նվիրված շնորհավորական խոսքում Թրամփի մեջբերած «իռլանդական ասավածքը», պարզվում է, նիգերացի սիրողական գրող Ալբաշար Ադամ Ալհասանի տողերն են:Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Թրամփի իր շնորհավորանքի մեջ մեջբերել է իռլանդական «միշտ մոռացիր անհավատարիմ ընկերներին, բայց միշտ հիշիր նրանց, ովքեր քեզ հավատարիմ են մնացել» ասացվածքը, որից հետո համացանցում հայտնվել են իռլանդացի օգտատերերի բազմաթիվ հրապարակումներ, ովքեր փաստում են, որ երբեք չեն լսել այդ ժողովրդական իմաստությունը:Տողերի հեղինակ Ալհասանը հայտնել է լրատվամիջոցներին, որ այդ տողերը իրենն են.նա դրանք հրապարակել է դեռևս 10 տարի առաջ:
Համացանցի օգտատերերը զավեշտալի են համարել այն փատը, որ Թրամփը, ով հայտնի է մուսուլմանների հանդեպ իր վատ վերաբերմունքով, ինքն էլ այդ մասին չիմանալով ` մեջբերել է իսլամ դավանող մարդու ստեղծագործությունից: