Թրամփը հայտարարել է, որ Գեմանիան պարտք է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներից, սակայն դրա հետ մեկտեղ նա կարծում է, որ Բեռլինը գումարներ է պարտք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին տրամադրվող ռազմական օգնության համար:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
«Չնայած այն ամենին, ինչ ձեզ պատմել են «կեղծ» լրատվամիջոցները` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ իմ բանակցությունները հրաշալի են անցել:Ամեն դեպքում` Գերմանիայն ՆՈՏՕ-ին և ԱՄՆ-ին մեծ գումարներ է պարտք:Մեզ պետք է ավելի շատ վճարեն` հզոր և թանկարժեք զինամթերքի համար, որը մենք ենք տրամադրում Գերմանիային »,- գրառել է նա Twitter-ում: