Բրյուս Ուիլիսը կնոջ և դուստրերի հետ Դիսնեյլենդում (լուսանկարներ)
61-ամյա Բրյուս Ուիլիսի կյանքում անընդհատ տեղի է ունենում շարժում, որին նպաստում են նրա կինը՝ 38-ամյա Էմմա Հեմմինգը, և նրանց 2 անչափահաս դուստրերը՝ 4-ամյա Մեյբելը և 2-ամյա Էվելինը: Ոչ վաղ անցյալում էր, որ դերասանն իր դուստրերին սովորեցրեց լողալ, իսկ հիմա եկել է նոր արկածախնդրությունների ժամանակը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հոլիվուդյան աստղի կինը լուսանկարներով և տեսանյութերով է կիսվել Instagram-ում: Մեծահասակները և փոքրիկները ճաշել են Միկի Մաուսի հետ և լուսանկարվել Մոխրոտի ամրոցի ֆոնին:
Ի դեպ, սա հայտնի ընտանիքի միակ ուղևորությունը չէր դեպի Դիսնեյլենդ: Անցյալ տարի Բրյուս Ուիլիսը կնոջ և դուստրերի հետ եղել էր նաև ձիավարության: Նրա կինը այնքան կլանված էր այս ամենով, որ նույնիսկ հրատարակել էր իր առաջարկությունների օրագիրը մյուս ծնողների համար: Նա հորդորում էր ծնողներին, որ իրենց երեխաների համար կազմակերպեն զվարճանքներ այգում: