5 երեխա ունեցեք. բարոյական խրատներ՝ Էրդողանից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուքերին, ովքեր ապրում են Եվրոպայում, հորդորել է հինգ երեխա ունենալ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Նշվում է, որ դա երկու երեխայով ավելի է, քան ճիշտ է համարվում հենց Թուրքիայում: Նախագահի խոսքով՝ թուրքերը «Եվրոպայի ապագան են», և դրա համար նրանք պետք է ընդլայնեն իրենց ներկայությունը եվրոպական մայրցամաքում:
«Ես հորդորում եմ իմ քաղաքացիներին, իմ եղբայրներին և քույրերին Եվրոպայում. ունեցե՛ք ոչ թե երեք, այլ հինգ երեխա»,- նշել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ Եվրոպան այժմ իրենց հայրենիքն է և իրենք պետք է այնտեղ զարգանան: «Նոր բիզնես-ծրագրեր բացեք, ձեր երեխաներին տեղավորեք լավագույն դպրոցներում, այնպես արեք, որ ձեր ընտանիքն ապրի լավագույն շրջաններում, լավագույն մեքենաները վարեք, ապրեք ամենագեղեցիկ տներում»,- հավելել է նա: