Ռուս գործարարները Թրամփի շենքերում 98,4 մլն դոլարով բնակարան են գնել
Ռուսաստանցի բիզնեսմենները Ֆլորիդայում ավելի քան 98,4 մլն դոլար գումարով բնակարաններ են գնել Դոնալդ Թրամփին պատկանող համալիրում:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Նշվում է, որ անշարժ գույք է գնել ընդամենը 63 մարդ, ովքեր բոլորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեն:
Հաղորդվում է, որ գործարքները կնքվել են օրինական հիմքերով: