Ջոլին և Փիթը ձիթայուղ են վաճառում
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ձիթապտղի յուղ են վաճառում, որն արտադրվում է Ֆրանսիայում իրենց Շատո Միրավլի առանձնատանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «People»-ին:
Նշվում է, որ յուղը, որը ստեղծվոմ է Պերեն ընտանիքի հետ միասին, վաճառվում է Ֆրանսիայում երկու ոչ մեծ ընտանեկան բուտիկներում, ինչպես նաև մասնագիտացած կայքում: Յուղն արտադրվել է «շատ քիչ քանակով», սակայն կարող է հասանելի լինել Միացյալ Նահանգներում մի քանի շաբաթից: Ինչպես նշվում է, թողարկվել է ընդամենը 10 000 շիշ:
Պերրեն ընտանիքի ներկայացուցիչը հերքել է լուրերն այն մասին, որ Ջոլին և Փիթը մտադիր են վաճառել իրենց գույքը՝ հավելելով, որ դա իրենց երեխաների ապագայի ներդրումն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զույգն «ամուսնական» դաջվածքներ էր արել բաժանումից մի քանի ամիս առաջ: