Ամենաթանկ «iPhone 7»-ը կտրուկ էժանացել է Ռուսաստանում
«iPhone 7» սմարթֆոնի ամենաթոփ մոդիֆիկացիան՝ 256ԳԲ հիշողությամբ, էժանացել է Ռուսաստանում և հասել նվազագույն գնի: Այս մասին գրում է «Российская Газета»-ն:
Այժմ այն կարելի է ձեռք բերել 50 000 ռուբլուց էլ ավելի էժան այն ժամանակ, երբ վաճառքի մեկնարկի ժամանակ այն արժեր 74 900 ռուբլի:
Այսպիսով, Ռուսաստանում կես տարի վաճառքից հետո նորարար «iPhone 7»-ն էժանացել է 35%-ով: «Apple.com» համացանցային խանութում այդ մոդելն արժե 68 990 ռուբլի:
Գնի անկումը փորձագետները կապում են ռուբլի շարունակական ամրապնդման հետ: Ավելի վաղ այս ամիս էժանացել էին նաև կորեական «Samsung Galaxy S7»-ը և «Xiaomi Mi5»-ը: