ԱՄՆ-ում չափազանց հզոր ռազմական լազեր են փորձարկել
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մասնագետներն իրականացրել են ռազմական լազերի փորձարկումներ, որի հզորությունը կազմել է 60կիլովատտ: Դա լազերային ամենահզոր համալիրներից մեկն է, որոնք գոյություն ունեն այս պահին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
60-կիլովատտանոց մարտական լազերի փորձարկումների մասին հաղորդել է «Defence Talk»-ը: Թեստերի ընթացքում լազերային ճառագայթի հզորությունը 58 կիլովատտ է եղել, ինչը որոշ չափով քիչ է ծրագրված տվյալներից: Օգտագործվում է մանրաթելային լազերները համատեղելու սկզբունքը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի ինժեներների կողմից տեխնոլոգիայի օգտագործումը հնարավորություն կտա միջինում 50%-ով կրճատել էներգիայի ծախսը:
Նոր «Lockheed Martin» լազերային համալիրը սկսել են ստեղծել 2014 թվականին: