Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցում առկա է փլուզման վտանգ
Մարտի 17-ին, ժամը 18:52-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի երկաթբետոնե ծածկը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ պատշգամբի երկաթբետոնե ծածկը (4 քմ) քայքայվել է, և առաջացել են ճաքեր:
Տեղեկատվությունը փոխանցվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ բաժնի պետին. դեպքի վայրում է գտնվել Երևանի փրկարարական վարչության Մալաթիա-Սեբաստիա համայնքային բաժնի պետը: