Եվրոպա, դու ընդհանրապես տղամարդկություն ունե՞ս. Թուրքիայի ՆԳՆ
Թուրքիայի ՆԳ նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայն կարող էր Եվրոպա ուղարկել յուրաքանչյուր ամիս 15 հազար փախստականի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Hürriyet Daily News»-ին:
Գերատեսչության ղեկավարի կարծիքով՝ դա կարող է ապշեցնել եվրոպացիներին: «Մենք համաձայնություն ունենք անօրինական ներգաղթյալների փոխադարձ հանձնման մասին: Ես քեզ եմ դիմում, Եվրոպա: Դու ընդհանրապես տղամարդկություն ունե՞ս: Դու պետք է հասկանաս, որ չես կարող այս շրջանում խաղեր խաղալ՝ առանց Թուրքիային ուշադրություն դարձնելու»,- նշել է նա:
Նա նույնպես Գերմանիային և Նիդերլանդներին կոչ է արել չխառնվել Թուրքիայի ներքին գործերին՝ մասնավորապես երբ խոսքը գնում է նախագահի լիազորություններն ընդարձակելու հետ կապված հանրաքվեից: