Ժիրինովսկին բացատրել է՝ ում էր սպառնում կախաղաններով և կրակոցներով
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատմել է, որ իր հայտարարությունները Պետդումայի նիստի ընթացքում՝ կրակոցների և կախաղանների մասին, վերաբերում էին իրական հանցագործներին, այլ ոչ թե պատգամավորներին: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Չորեքշաբթի օրը ես ելույթ ունեցա Պետդումայում և, երևում է, որոշ ընկերներ սխալ են հասկացել իմ արտահայտությունը՝ պատիժ կիրառելու մասին՝ կրակոցներ, կախաղաններ: Ես խոսում էի մաֆիայի մասին, հանցագործությունների, քրեական գործերի մասին, ես նրանց եմ դիմել: Ի՞նչ կապ ունի դա պատգամավորների հետ: Ես նրանցից ոմանց նույնիսկ դեմքով չգիտեմ, նրանց դա ոչ մի կերպ չի վերաբերում»,- նշել է Ժիրինովսկին:
Ի դեպ, պատգամավորն իր ելույթը համեմատել է թատրոնում դերասանների ունեցած ելույթի հետ: