Մառա Բաղդասարյանի գործը շարունակում են նրա հետևորդները (տեսանյութ)
Սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանին չեն կանգնեցնում ոչ տուգանքները, ոչ ձերբակալությունը: Ի՞նչը կարող է գոնե մի քիչ հանդարտեղնել նրան: Մառա Բաղդասարյանի գործն ապրում է, իսկ սկանդալային սթրիթռեյսերի ազգանունը հերթական անգամ հայտնվել է լուրերում: Մոսկվայի շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարում տուժել է նրա ընկեր Մուրադ Բալաքերիմովը: Ղեկին Մառայի հետևորդներից մեկն է եղել՝ Իգոր Իշաևը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
22-ամյա Իգորը Խաբարովսկի նախկին նահանգապետի թոռն է:
«Ես ավտոմեքենաների մեծ երկրպագու եմ: Դա իմ հոբբին է, ինչից ես հաճույք եմ ստանում, բացի հոքեյից»,- նշել է նա:
Մեքենայի համար Իշաևը 5 միլիոն է ծախսել: Մոտավորապես այդքան էլ պահանջվել է այն «տյունինգ» անելու և ոսկով պատելու համար: