Բիկինիով Սելենա Գոմեսը՝ «Vogue»-ի ֆոտոշարքում (16+)
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը մասնակցել է «Vogue» ամսագրի համար ֆոտոշարքին: Նկարահանումներից արված կադրերով Instagram-ի իր էջում կիսվել է լուսանկարիչ Մերտ Ատլասը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Գոմեսը նկարահանվել է բիկինիով և «Coach» բրենդի հագուստով: Նա կհայտնվի «Vogue»-ի ապրիլյան համարի շապիկին: Ամսագիրը նաև հարցազրույց է անցկացրել նրա հետ: Ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ լրագրող Ռոբ Հասկելի հետ զրույցի ընթացքում անհանգստանում էր, սակայն գոհ է եղել արդյունքից:
Ատլասի էջին հետևում է 938 000 օգտատեր: Դերասանուհու լուսանկարների հրապարակումները հավաքել են մինչև 47 300 լայքեր: Գոմեսին հավելվածում հետևում է 113 միլիոն մարդ: