Քարդաշյանների խանութի վրա վանդալներ են հարձակվել
Լոս Անջելեսում՝ Մելրոուզ մայրուղում գտնվող «DASH» բուտիկը, որի սեփականատերերը Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյաններն են, ապականվել է երեկ գիշեր վանդալների կողմից: Խանութի դռների վրա հանցագործները թողել են տարբեր գրառումներ: Այս մասին գրում է Life.ru-ն` հղում տալով «TMZ»-ին:
Հիշեցնենք, որ խանութն առաջին անգամ չէ խաբեբաների թիրախը դառնում: Այս տարվա հունվար ամսվա սկզբին Քարդաշյանների հայտնի բրենդի երկրպագուհին հագուստ և զարդեր էր հանել խանութից, որոնք արժեին 1 600 ԱՄՆ դոլար:
Հայտնի ընտանիքի համար նախորդ օրն այնքան էլ հեշտ չի անցել: Օրերս գողերը Քենդալ Ջենների առանձնատնից 200 000 դոլար արժողությամբ զարդեր էին գողացել: