ԱՄՆ-ում կարող են շիմպանզեներին անհատականություն համարել
Նյու Յորքում Գերագույն նահանգային դատարանը սկսել է քննել այն գործը, թե արդյո՞ք պետք է բերման ենթարկված երկու շիմպանզեներին՝ Թոմիին և Կիկոյին, անհատականություն համարել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Nonhuman Rights Project» կենդանիների պաշտպանության ամերիկյան կազմակերպության կայքին:
Միության նախագահ, փաստաբան Սթիվեն Ուայզի կարծիքով՝ ամերիկյան իշխանությունները պետք է այդ մարդանման կապիկների համար նույն իրավունքները հաշվի առնեն, որոնք ունեն մարդիկ: Իրավաբանը պնդում է, որ նրանց բաց թողնեն Ֆլորիդա նահանգում գտնվող արգելավայր, որտեղ պայմաններն ավելի մոտ են բնությանը:
Ուայզն ընդգծում է, որ ամերիկյան իրավունքի որոշ կողմերին համապատասխան, առանձին դեպքերում իրավաբանական առումով անհատականություն կարող են համարվել ոչ միայն մարդիկ, այլև կազմակերպություններ, բնականաբար, դա նաև կիրառելի է շիմպանզեների դեպքում: