Ստամբուլում «ԻՊ»-ի նոր ահաբեկչություն է կանխվել
Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամի, ովքեր կասկածվում են Ստամբուլում ահաբեկչություններ ծրագրելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Hurriyet»-ին:
Նշվում է, որ ձերբակալված ահաբեկիչները պատկանում են «Իսլամական պետության» այն խմբին, որին որ Աբդուլգադիր Մաշարիպովը, ով իրագործել էր մայրաքաղաքի «Reina» ակումբի ահաբեկչությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է Ամանորի գիշերը Ստամբուլի «Reina» ակումբի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ: