Հրդեհ Երևանի Ներքին Շենգավիթ փողոցում
Մարտի 16-ին, ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում այրվում են տան տանիքներ:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:32-ին, մարվել՝ 21:08-ին:
Պարզվել է, որ այրվել է երկու տան տանիք (120 քմ՝ մասամբ):