Պուտինը սեփական նոթատետրում գրվածները չի կարողացել կարդալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել կարդալ իր նոթատետրում սեփական գրառումները, բացատրելով, որ պատճառը վատ ձեռագիրն է:Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով РИА «Новости»-ն:
ՌԴ առաջնորդը նշումներ էր կատարում, լսելով ռուս բիզնեսմենների հաշվետվությունները:Սակայն ելույթներից հետո նախագահը ոչ այնքան հեշտությամբ կարողացավ ընթերցել իր իսկ ձեռագրով կատարված նշումները: